Կաղմխուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Կաղմխուտ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներԿախմխուտ, Կախմուխուտ, Կաղմխուտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն749 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունկիսակցի
Ժամային գոտիUTC+3

Կաղմխուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում, Խոտորջրի գյուղախմբում։ Խոտորջրի յոթ թաղերից մեկը։

Գյուղի միջով անցել է Կաղմխուտ գետը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուտ հայաբնակ գյուղ էր:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 115 տուն՝ 749 հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղմխուտն ուներ քարաշեն եկեղեցի, որը վերակառուցված էր 1894 թվականին: Ըստ այլ աղբյուրների գյուղն ուներ 4 եկեղեցի: Գյուղի մոտ, լեռան վրա, անտառի մեջ գտնվում էր Ս. Հովհաննես եկեղեցին, որը հնում մեհյան էր եղել:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տների մեծ մասը երկհարկանի էին[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 911