Jump to content

Խորան (Կիսկիմի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խորան (այլ կիրառումներ)


Խորան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում։ Գտնվում է Ճորոխ գետի ստորին հոսանքի աջ կողմում, ափից 4-5 կմ հեռու։

Տարածքն անտառապատ է և լեռնային։ Բնակավայրի միջով հոսում է Խորան գետակը, որը աջ կողմով միանում է Ճորոխին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 793