Jump to content

Գեղուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գեղուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում, Խոտորջրի գյուղախմբում։ Գտնվում էր Ճորոխի ավազանի Խոտորջուր գետի հովտում, սարալանջի վրա, թաղված պտղատու այգիների, բանջարանոցների և պտղատու այգիների մեջ։ Հանդիսանում էր Խոտորջուրի թաղերից մեկը։

Գյուղի մոտ են գտնվում Գեղուտ Ներքին և Գեղուտ Վերին գյուղերը

Ուներ առողջարար օդ։

Գյուղի մի մասը 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ զոհվեց թուրքական յաթաղանից։ Մնացածները տարագրվեցին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ուներ 55 տուն՝ 385 հայ բնակչով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղուտն ուներ Ս. Ստեփանոս և Ս. Գևորգ անուններով եկեղեցիներ։

Գյուղում գործում էր հայկական վարժարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 832
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն