Ճիճապաղ
Արտաքին տեսք
| Գյուղ | |
|---|---|
| Ճիճապաղ | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
| Գավառակ | Կիսկիմի գավառակ |
| Այլ անվանումներ | Ճիճաբաղ, Ճիճիպաղ, Ջիջայաղ |
| Ժամային գոտի | UTC+3 |
Ճիճապաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում։ Գտնվում էր Խոտորջրի երկու երկար ձորերի միջև։ Մտնում էր Խոտորջուրի գյուղախմբի մեջ։ Հանդիսանում էր նրա 9 հիմնական գյուղերից մեկը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականին ուներ 184 տուն՝ 1272 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Հանդիսանում էր Խոտորջրի առևտրի կենտրոնը։ Ուներ արհեստանոցներ, խանութ և իջևանատուն։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճիճապաղն ուներ քարաշեն Մայր եկեղեցի, 7 մատուռ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ վարժարան և թատերասիրաց խումբ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը բաղկացած էր մի քանի թաղերից։ Ֆենդու կոչված թաղի մոտ գտնվում էր Խոտորջրի համայնքի ժողովավայրը։ Գյուղն ուներ երկհարկ-եռահարկ տներ, որոնք շրջապատված էին մրգառատ պարտեզներով։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճիճապաղում է ծնվել գրող, թարգմանիչ Անտոն Կզնունին (1880-1951)[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 612-613
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| ||||||||||||||||||