Կարմրիք
Գյուղ | |
---|---|
Կարմրիք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Կիսկիմի գավառակ |
Այլ անվանումներ | Կարմենիկ, Կարմերիկ, Կարմիր, Կարմիր աղբյուր, Կարմիրի գյուղ, Կարմիրիկ, Կարմիրք, Կարմրակ, Կարմրիկ, Կարմրուկ, Ֆրենկ քյոյի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Կարմրիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում։ Գտնվում էր Ճորոխ գետի աջ կողմում, Կարմրիք գետի ափին, լայնատարած լեռնադաշտի արևմտյան եզերքին։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի անվանումն առաջացել է շրջակայքում եղած կարմրավուն հողի պատճառով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է Անիից եկած գաղթականներով, որոնք սկզբում հաստատվել էին Կարմրիքի մոտ գտնվող Գեղ բնակավայրում, սակայն վերջինիս հողը բերրի չի եղել և նրանք տեղափոխվել և հիմնել են Կարմրիքը։
1897 թվականին գյուղն ամբողջովին այրվել, իսկ հետո վերաշինվել է։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչները սրի քաշվեցին, իսկ գյուղն ավերվեց։ Փրկվել են ընդամենը 20 կին և երեխա, որոնք 1919 թվականին «Տայք» միության շանքերով փոխադրվել են Կովկաս և Ուկրաինա։ Գյուղն այժմ ավերակ է։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 1190 բնակիչ՝ մեծ մասը հայեր։ 1914 թվականին ուներ 1140 (170 տուն) բնակիչ։Այստեղ ապրում էին նաև մի քանի տուն լազեր և թուրքեր։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին հողագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Գյուղն հայտնի էր իր ընտիր խաղողով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմրիքն ուներ Ս. Հայր Հովսեփ անունով եկեղեցի։ Գյուղից հարավ-արևելք՝ Ծերկանց գյուղի մոտակայքում կա Ս. Գրիգոր Լուսավորիչ անունով մատուռ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական երկսեռ ուսումնարան՝ երկհարկանի քարակերտ շենքով։
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարմրիքում է ծնվել քիմիկոս դոկտոր Ս. Եղիկյանը[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 64
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 339)։ ![]() |