Jump to content

Բերդագրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բերդագրակ, ավան (գյուղաքաղաք, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[1]։ Գտնվում էր Ճորոխ գետի ձախ ափին։

Նախկինում մտել է Մեծ Հայքի Տայք աշխարհի Արսյացփոր գավառի Բերդագրակ գավառակի մեջ և հանդիսացել է վերջինիս կենտրոնը։ Հին հայաբնակ պատմական բնակավայր էր, որին հիշատակում էին որպես գյուղ, ավան և գյուղաքաղաք։

Հայ բնակչությունը XVIII դարում բռնի մուսուլմանացվել էր, սակայն մինչև XX դարի սկզբները նրանց հետնորդները պահպանում էին հայկական անուններն ու սովորույթները։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ թուրք, լազ և հայ բնակչություն։ Հայերը կազմում էին 39 տուն բնակիչ

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, մեղվաբուծություն և այգեգործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդագրակի հայկական եկեղեցին վերածվել էր մզկիթի։ Ավանում գտնվում էր Բերդագրակ բերդի ավերակները և ընդարձակ գերեզմանոց։

Գյուղում գործում էր դպրոց[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 662
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 419