Կուտրաշեն
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Կուտրաշեն | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառակ | Կիսկիմի գավառակ | |
| Այլ անվանումներ | Գուդրաշեն, Կուդեաշեն | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 53 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Կուտրաշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում, Խոտորջրի գյուղախմբում։ Գտնվում էր Ճորոխ գետի աջ ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872 թվականին ուներ 40 տուն հայ և 4 տուն թուրք բնակիչ։ 1909 թվականին գյուղն ուներ 40 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուտրաշենն ուներ Ս. Հովհաննես և Ս. Աստվածածին եկեղեցիներ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր արական դպրոց[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 284
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 6-րդ հատոր, էջ 25, 1980 թ
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 25)։ |
| ||||||||||||||||||
