Խանդաձոր Վերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խանդաձոր Վերին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներԽանդաձոր, Խանդաձոր թաղ, Խնդաձոր, Խնդաձոր Վերին, Վերնագեղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Խանդաձոր Վերին, Խնդաձոր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում, Խոտորջուր ավանի յոթ թաղերից մեկը։ Գտնվում էր Ճորոխ գետի ձախ կողմում, Խոտորջուր գետի անտառապատ հովում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ գյուղի անունն առաջացել է խինդ, խնդության ձոր բառերից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանդաձորը շրջապատված է Պարխարյան լեռներով, որոնք ծածկված են փշատերև և սաղարթավոր անտառներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտորածների ժամանակ գյուղն ամբողջությամբ այրվել է։ Բնակիչները 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բռնությամբ տեղահանվել են։ Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվել են ընդամենը 17 հոգի, որոնք բնակություն են հաստատել Թիֆլիսում։ Իսկ որոշ մասը 1918 թվականին Կլախինց թաղում հաղթական մարտեր մղեցին թուրքական զորքերի դեմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ուներ 220 տուն՝ 1540 հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանդաձորն ուներ Մայր Աստվածածին և Ս. Երրորդություն անուներով եկեղեցիներ, հինգ մատուռ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ 3-5 հարկանի տներ, փարթամ պարտեզներ։ Խանդաձորը բաժանված էր 8 թաղամասերի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ մեկ այրված և մեկ գործող դպրոց։

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանդաձորում է ծնվել Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, հայագետ Համազասպ Ոսկյանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 644

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 11