Կրման (Կիսկիմի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրման (այլ կիրառումներ)
Գյուղ
Կրման
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿիսկիմի գավառակ
Այլ անվանումներԿռման, Կրման-թաղ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Կրման, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում։ Գտնվում էր մի ապառաժոտ լեռան մոտ, Ճորոխի ձախ կողմում, Խոտորջուր վռակի ափին։ Կրմանը Խոտորջրի հայտնի յոթ թաղերից մեկն էր։ Այն այժմ ավերակ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին այստեղ կարճ ժամանակով հրատարակվել է «Աղավնի Տայոց» թերթը։

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ և զոհվել են աքսորի ճանապարհին։ Գյուղը հրկիզվել է և ավերվել։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին գյուղն ուներ 712 (90 ընտանիք) հայ բնակիչ։ Բնակչությունը խոսում էր իրենց առանձին բարբառով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրմանի Խոշորանց թաղում կար 1676 թվականին կառուցված եկեղեցի և մի կամուրջ։ Դեմուրճենց թաղում կար 1893 թվականին կառուցված եկեղեցի։ Գյուղի շրջակայքում կային բազմաթիվ ուխտատեղիներ, մի քանի ագարակներ և ամառանոցներ։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը բաժանված էր 2 մեծ և 4 փոքր թաղերի։ Գասպարյանց թաղում կային այգիներ ու պարտեզներ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմուրճենց թաղում կար դպրոց[1]

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրմանում է ծնվել հայագետ Հ. Տաշյանը (1866-1933)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 255

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 696