Իշխան (Կիսկիմի գավառ)
Իշխան Վերին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառակում[1]։ Գտնվում էր Կիսկիմ գյուղաքաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Ճորոխ գետի աջ կողմում, գետից 6 կմ հեռու։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Գյուղ Իշխանաց, Իշխանա գյուղ, Իշխանանիստ, Իշխանաց գյուղ, Իշխանք, Ոջնաղ, Որչոխ, Որջնհաղ, Որջոխ, Ուրջուկ, Օլնաղ, Օշնախ, Օշնակ, Օշնաղ, Օչնաղ, Օրջոխ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում մտել է Մեծ Հայքի Տայք աշխարհի Ճոկք գավառի մեջ։ Գյուղը պատկանել է Մամիկոնյան նախարարական տոհմին և հանդիսացել է նրանց իշխանանիստ բնակավայրը։
XIX դարի վերջին Իշխանը անշուք գյուղ էր, որն ուներ ընդամենը 25 տուն թուրք բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]VII դարում Ներսես Գ Իշխանեցի կաթողիկոսի կողմից կառուցվել է Իշխանի Ս. Աստվածածին հոյակապ գմբեթավոր եկեղեցին կամ վանքը։ Եկեղեցին իր կառուցվածքով նման է եղել Զվարթնոց տաճարին։ Արաբական ներխուժումների ժամանակ այն ավերվել է և վերանորոգվել է IX դարում։ Վանքը հիմնահատակ ավերվել և դադարել է գործելուց թուրքական տիրապետության ժամանակ։
Գյուղ մոտ գտնվում է հին ավերված մի բերդ։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում է ծնվել հայոց կաթողիկոս Ներսես Գ Իշխանեցին (աթոռակալել է 641-661 թթ.)[2]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 529
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|