Արսեն Շապանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արսեն Շապանյան
Arsen Shabanyan.jpg
Ծնվել էհուլիսի 28, 1864(1864-07-28)
ԾննդավայրՍունինց, Խոտորջուր, Սպեր, Էրզրումի նահանգ, Թուրքիա
Վախճանվել էսեպտեմբերի 4, 1949(1949-09-04) (85 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներ«Վերջալույս Բրետանում», «Լուսնի լույսով», «Պայծառ գիշեր», «Ցայգախոհք», «Լուսնյակ գիշեր», «Լուսնկայն»
Պարգևներ«Պատվո լեգեոն» շքանշան

Արսեն Շապանյան (Շաբանյան) (1864, Սունինց, Էրզրումի վիլայեթ, Արևմտյան Հայաստան-1949, Փարիզ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Շապանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարին գավառի Սունինց գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Արծնյան վարժարանում, որտեղ էլ ստացել է նկարչության առաջին դասերը։ 1874 թվականին մեկնում է Վենետիկ և ուսանում Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ 1883 թվականին վերադարձել է Կարին։ 1891 թվականին տեղափոխվել է Բաթում, ծառայել առևտրական բանկի մի մասնաճյուղում։ Շարունակում է զբաղվել նկարչությամբ։ 1891 թվականի օգոստոսին մեկնել է Թեոդոսիա` հյուրընկալվելով ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վենետիկում, ապա մեկնել Թեոդոսիա, Հովհաննես Այվազովսկու խորհրդով մեկնել Փարիզ, հաճախել Ժյուլիանի ակադեմիա՝ աշակերտելով Գ. Մորոյին, Ժ. Պ. Լորանսին և Բ. Կոնստանին։ Ստեղծել է հիմնականում ծովանկարներ։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ աշխատանքները ցուցադրել է Փարիզում, 1894 թվականին՝ ներկայացնելով Բրետանի ծովափնյա տեսարաններ պատկերող նկարներ։ Շապանյանի ծովանկարներին բնորոշ է բանաստեղծականությունը, խոհականությունը։ Նշանավոր գործերից են՝ «Վերջալույս Բրետանում», «Լուսնի լույսով», «Պայծառ գիշեր», «Ցայգախոհք», «Լուսնյակ գիշեր», «Լուսնկայն»։ Ստեղծել է նաև կենցաղային նկարներ («Խաչափառ որսացող կանայք»), նատյուրմորտներ։ Շապանյանի ստեղծագործությունները ցուցադրվել են նաև Լոնդոնում։ Փարիզի Ժորժ Պտի Ա. Շտպանյան նկարասրահում 1926 թվականին ցուցադրած գործերի համար պարգևատրվել է «Պատվո լեգեոն» շքանշանով։ Շապանյանն եղել է Ֆրանսիայի ծովանկարիչների և գունավոր փորագրության նկարիչների ընկերությունների հիմնադիրներից, հայ արվեստագետների «Անի» ընկերության անդամ։ Շապանյանի «Նորմանդացի ձկնորսներ» աշխատանքը (1898) գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան (1926)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Երևան, 1958:
  • Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստը, Երևան, 1991:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արա Հակոբյան, «Արսեն Շաբանյան», Պոլիգրաֆ Բիզնես հրատարակչություն, 144 էջ, Երևան 2009, Տիգրան Մեծ հրատարակչատուն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 451 CC-BY-SA-icon-80x15.png