Կամախի գավառակ
Գավառակ | |
---|---|
Կամախ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Երզնկայի գավառ |
Այլ անվանումներ | Կալմախ, Կեմախ, Քամախ, Քեմահ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | կամախցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Կամախ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Այն մոտավորապես համապատասխանում էր Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառին։ Թուրքերն անվանումը աղավաղելով կոչել են Եմախ։
Կենտրոնը Կամախ քաղաքն էր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուներ լեռնային տարածք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերը բռնի կերպով տեղահան են արվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի առաջին քառորդում ուներ 168-210 000 բնակիչ, որի մեծամասնությունը հայեր և բռնությամբ մուսուլմանացված հայեր էին։ 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրեին մնացել էր ընդամենը 21 հայկական գյուղ՝ մոտ 7000 բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունն հիմնականում աճեցնում էր հացահատիկներ, բանջարանաբոստանային կուլտարաներ, բամբակ, պտղատու ծառեր և խաղող։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամախն ուներ արծաթի, պղնձի և երկաթի զգալի պաշարներ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին ուներ 360 գյուղ։
Հայկական նշանավոր գյուղերից էին Թորդանը, Հաղտիկը, Մեծ Արմտանը, Փոքր Մարեգը և այլն։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1903 թվականին Կամախն ուներ 5 վանք և 11 եկեղեցի։ Նշանավոր վանքերից էին Ավագ վանքը և Անարծաթ Ս. Աստվածածինը[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 914
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
|
|