Jump to content

Մարեք

Coordinates: 39°38′2″N 38°59′55″E / 39.63389°N 38.99861°E / 39.63389; 38.99861
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մարեք
39°38′2″N 38°59′55″E / 39.63389°N 38.99861°E / 39.63389; 38.99861
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿամախի գավառակ
Այլ անվանումներԻմարեոց գյուղ, Իմարեց, Մարեգ, Մարեկ, Մարիկ, Մարիք, Մորիկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն58 մարդ (2024)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Մարեք (Աշխարհ)##
Մարեք (Աշխարհ)

Մարեք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[2]։ Գտնվում էր Կամախ քաղաքից 6-7 կմ հյուսիս-արևմուտք, Աղցք լեռան լանջի վրա։

Ըստ Հ. Մանանդյանի Մարեք անունը կապ ունի խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասական Մարիշատ երկրի հետ։

Գյուղի մասին հիշատակություն կա Հովհաննես Երզնկացու Լուսավորչին նվիրված գրքում։

Տեղի հայ բնակչությունը զոհվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 78 տուն` 586 հայ բնակչով և 30 տուն այլազգի բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարեքն ուներ հայկական եկեղեցի։ Գյուղի մոտակայքում գտնվում էր մատուռ, Խնդրակատար Ս. Աստվածածին և Անարծաթ Բժշկաց վանքերը։

Գյուղում գործում էր վարժարան[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adrese Dayalı Nüfus Kayıt Sistemi, Address Based Population Registration System (тур.)TÜİK.
  2. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 729-730