Jump to content

Հասանօվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հասանօվա, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։ Գտնվում էր Արևմտյան Եփրատի աջ կողմի վտակ Կուրուչայի ստորին հոսանքի ձախ կողմում, Կամախ քաղաքից 42-43 կմ հարավ-արևմուտք։ Հանդիսանում էր Հասանօվա կամ Գուրուչայ գյուղախմբի կենտրոնը։

Հասանօվան ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում եղել է մեծ ու մարդաշատ գյուղաքաղաք։ 1909 թվականին ուներ 44 տուն` 211 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասանօվան ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Գյուղաքաղաքում գործում էր վարժարան, որը 1872-1873 թվականներին ուներ 18 աշակերտ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 372