Արմտան Մեծ
Գյուղ | |
---|---|
Արմտան Մեծ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Կամախի գավառակ |
Այլ անվանումներ | Արմատան Մեծ, Արմդան Մեծ, Արմըդան Մեծ, Արմտան, Արմուդան, Արմուդան Մեծ, Տանձի, Տանձիկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Արմտան Մեծ, գյուղ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառի Արմտան գավառակում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։
Գյուղի մեծության պատճառով այն երբեմն հիշատակել են որպես ավան:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմտանը համապատասխանում է մ․ թ․ ա․ XV—XIV դարերի խեթական արձանագրությունների «Արմտան» կամ «Արմատան» տեղանվանը։ Արմտանը մտել է Հայասա ցեղային միության կազմի մեջ։ XVII դարի մատենագիր Հակոբ Կարնեցին հիշատակել է Արմտանը։ Ենթադրվում է, որ Արմտան անվան մեջ պահպանվել է «Արմեն» ցեղանվան ձևերից մեկը։
Արմտանը ավերվել է Մեծ եղեռնի ժամանակ: Տեղի բնակչությունը տեղահանվել է և ցրվել զանազան երկրներ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականի Մեծ եղեռնը հիմնականում հայաբնակ է եղել: XX դարի սկզբին ուներ մոտ 2000 բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էին:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմտանն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի: Գյուղի մոտակայքում կար հին բերդի ավերակներ, պատմական Ս. Նշան վանքի կիսակործանված համալիրը, Քառասուն Մանկանց եկեղեցու մնացորդները, Ս. Լուսավորիչ եկեղեցու փլատակները:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր Արամյան անունով վարժարան:
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմտան Մեծ գյուղում է ծնվել Հակոբ Մնձուրին[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 473
|