Արմտան Փոքր
Գյուղ | ||
---|---|---|
Արմտան Փոքր | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կամախի գավառակ | |
Այլ անվանումներ | Արմադան Փոքր, Արմատան Փոքր, Արմդան Փոքր, Արմըդան Փոքր, Արմուդան Փոքր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Արմտան Փոքր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում, Երզնկայից արևմուտք, Եփրատի աջ ափին, Արմտան Մեծ գյուղի մոտ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ բնակիչները տեղահանվել են Մեծ եղեռնի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է հայաբնակ գյուղ։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին ըստ տարբեր աղբյուրների ուներ 530 կամ 1000 բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմտանն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր վարժարան[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 98)։ ![]() |