Թորդան (Կամախի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թորդան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Թորդան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Կամախի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Թորդան, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Դարանաղյաց գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։ Գտնվում է Սեպուհ լեռան արևելյան բլրաշատ լանջի վրա, ձորի մեջ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հայտնի է Հայաստանի հնագույն ժամանակներից: Մ թ ա I դարում Տիգրան Մեծ թագավորը հեթանոս Բարշամ աստծո արձանը տեղափոխում է այստեղ և հատուկ մեհյան կառուցում, որի հետագայում հիշատակվում է «Սպիտակափառ դուռ» անվանմամբ: Ըստ աղբյուրների արձանը փղոսկրից, լեռնային բյուրեղներից ու արծաթից կերտած հիասքանչ կոթող էր:
IV դարում գյուղը դարձել է Գրիգոր Լուսավորչի սեփականությունը: Վերջինս շքեղ առանձնատուն կառուցել տվեց փոքրիկ պարտեզով:
XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին Թորդանն աննշան բնակավայր էր:
Բնակչության մեծ մասը կոտորվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածներն ապաստանեցին այլ երկրներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբներին գյուղն ուներ 450 կամ ըստ որոշ աղբյուրների 1500 հայ բնակիչ:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թորդանում է եղել հեթանոս Բարշամ աստծո «Սպիտակափառ դուռ» հատուկ մեհյանը: IV դարում Գրիգոր Լուսավորիչը այն քանդել է տալիս և նրա տեղը կառուցում է Ս. Խաչ (Ս. Փրկիչ կամ Ս. Նշան) եկեղեցին, որն հետագայում հայտնի էր Ս. Նշան անունով: Ավելի ուշ վանքի համալիրում կառուցվեց քառակուսի հատակագծով պանթեոն եկեղեցի, որտեղ ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի, նրա մի քանի ժառանգների և Տրդատ Գ թագավորի աճյունները: Եկեղեցին կոչվում էր «Ինը Սրբոց գերեզմանք»:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ երկսեռ վարժարան, որտեղ սովորում էին 90 աշակերտ[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 474-475
|