Գառնի (Կամախի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնի (այլ կիրառումներ)
Գյուղ
Կառնի
Կոորդինատներ: 39°39′50″ հս․ լ. 39°13′10″ ավ. ե. / 39.66389° հս․. լ. 39.21944° ավ. ե. / 39.66389; 39.21944
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿամախի գավառակ
Այլ անվանումներԳռանի, Կառնի
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
##Գառնի (Կամախի գավառ) (Աշխարհ)
Red pog.png

Կառնի, գյուղ Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]: Գտնվում էր Երզնկա քաղաքից 20-25 կմ արևմուտք, Կամախ քաղաքից 18-19 կմ հյուսիս-արևելք, խոր ձորի մեջ, Սեպուհ լեռան ստորոտում:

Ավանդապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտակայքում` Երզնկա տանող ճանապարհին, կա երկու հսկա քարակտորներ, որոնք ըստ ավանդության սկզբում մի քարաժայռ է եղել: Այն թրով երկու մասի է բաժանել Տրդատ Գ թագավորը Գրիգոր Լուսավորչի հետ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը ավերվել, իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հայաբնակ էր: 1909 թվականին ուներ 201 (27 ընտանիք) հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնին ունեցել է Ս. Թորոս անունով եկեղեցի: Գառնի է մոտ է գտնվում Դեղթափ անունով քարաժայռը, որի վրա չորս ավետարանիչ էին պատկերված:

Գյուղի մոտակայքում է գտնվել Ս. Գրիգոր Լուսավորիչ վանքը, որը նոր ժամանակներում` մինչև 1915 թվականը հանդիսանում էր շրջակայքի հայության ամենանշավոր ուխտատեղին:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ Թորգոմյան անունով վարժարան, որտեղ սովորում էր 20-25 աշակերտ[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրզրումի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 792-793
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 272 CC-BY-SA-icon-80x15.png