Բայազետի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավառ
Բայազետ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն52 544 մարդ (XIX դարավերջ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ
ՏեղաբնականունԲայազետցի
Ժամային գոտիUTC+3

Բայազետ, գավառ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում։ Գտնվում էր գավառի հարավարևելյան մասում՝ Վանա լճից հյուսիս-արևելք։ Կենտրոնը Բայազետ քաղաքն էր։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայազետին հյուսիսից սահմանակից էին՝ Կարսի մարզն ու Երևանի նահանգը, արևելքից՝ Պարսկաստանը, հարավից՝ Վանի նահանգը, արևմուտքից՝ Խնուսի և Բասենի գավառակները։

Գավառի բնական սահմանները հյուսիսից Հայկական պար լեռնաշղթայից տարածվում էր մինչև Քյոսադաղ լեռը, իսկ հարավից եզերվում էր Թոնդուրեկի, Ծաղկանց և Կարտևանի լեռներով։

Իր տարածքով մոտավորապես համապատասխանում էր հին Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառին։ Գավառի Դիադին գավառակի միջով հոսում էր Արածանի գետը՝ իր բազմաթիվ վտակներով։ Գավառն ուներ բարեբեր հողեր, գեղադիր լեռներ ու դաշտեր, հարուստ բուսական ու կենդանական աշխարհ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI դարում թուրքերը Հայաստանը գրավելով Բայազետի իշխանությունը հանձնեցին քրդերին։ Վերջիններս պատկանում էին Սիլվանլի աշիրաթին, այս պատճառով Բայազետ գավառը կոչվում էր նաև Սիլվան (Սլիվան)։ Մինչև XIX դարի երկրորդ կեսը քրդերը կիսանկախ կառավարում էին գավառը։

XIX դարի սկզբին գավառը դուրս էր Էրզրում նահանգից և կազմում էր Երկդուզյան՝ Բայազետի Փաշայությունը։ XIX դարի երկրորդ կեսից Բայազետ գավառը նորից Էրզրումի վիլայեթի կազմում էր։

XVIII-XIX դարերի ընթացքում գավառի բնակչության հայկական տարրը զանգվածորեն բնաջնջվել և տեղահան էր արվել։ Հայ բնակչության մնացած մասը բնաջնջվեց կամ տեղահան արվեց 1915 թ.-ի Մեծ Եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Քինեի վիճակագրության՝ Բայազետի բնակչությունը 52544 անձ էր, որից 10505-ը՝ հայ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարություն, այգեգործություն և անասնապահությունն էր։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառն ուներ հետևյալ գավառակները.[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 582-583