Jump to content

Դիադինի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Դիադին, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառում։ Գտնվում էր Արածանիի ակունքների շրջանում։

Դիադինը տարածքով համապատասխանում է Ծաղկոտն գավառին։ Կենտրոնը Դիադին գյուղաքաղաքն էր։

Դիադինի բնակչության մեծ մասը զոհ գնաց 1915 թվականի Մեծ եղեռնին, իսկ քչերին հաջողվեց գաղթել Արևելյան Հայաստան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 թվականին Դիադին գավառն ունեցել է 78 բնակավայր՝ 1600 տուն՝ 12 000 բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ, երկրագործությամբ և մասամբ էլ առևտրով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 97
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն