Jump to content

Գումլուպուճախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գումլուպուճախ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառակում[1]։ Գտնվում էր Նպատ լեռան ստորոտում։

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներից մի մասը ապաստանել է Արևելյան Հայաստանում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 35 տուն` 312 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գումլուպուճախի մոտ է գտնվում Ս. Հովհաննես (Ուչքիլիսե) վանքը։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գումլուպուճախում է ծնվել հայ գրող Հրաչյա Քոչարը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 976
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 248