Jump to content

Վանք (Դիադինի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Վանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառակում[1]։ Գտնվում էր Դիադին քաղաքից հյուսիս-արևմուտք, Ս. Հովհաննես վանքի մոտ, ծառազարդ գետահովտում։

Բնակչության մեծ մասը գաղթել են 1877-1878 թվականների և 1914-1918 թվականների ժամանակ և հաստատվել են Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում` ներկայիս Սարուխան գյուղ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականին ուներ 31 տուն, 1909 թվականին՝ 27 տուն` 2322 հայ բնակչով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի 1 կմ արևմուտք, գետի վրա կար XVII դարում կառուցված կամուրջ։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքում են ծնվել[2].

  • Ներսեհ Քաջբերունի (1857-1937) - հասարակական, եկեղեցական գործիչ, Բայազետի թեմի առաջնորդ
  • Աստվածատուր Խաչատրյան (1861-1937) - արևելագետ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 759