Ջուջան (Դիադինի գավառ)
Գյուղ | ||
---|---|---|
Ջուջան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Դիադինի գավառակ | |
Այլ անվանումներ | Դուջան, Ճուճան, Ջյուջան, Ջուգիան, Ջուջյան | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ջուջան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դիադինի գավառակում[1]: Գտնվում էր Դիադին քաղաքից 8-10 կմ արևմուտք, Ս. Հովհաննես վանքից հարավ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Ղևոնդ Ալիշանի հնարավոր է, որ Ջուջանի տեղում է գտնվել Զարեհավան քաղաքը:
Եղել է հայաբնակ մեծ գյուղ:
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ բնակչության մեծ մասը գաղթել են Արևելյան Հայաստան: 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչության մեծ մասը կոտորվեց քրդերի կողմից:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի սկզբին ուներ 500 տուն, իսկ 1914 թվականին` 80 տուն հայ բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր:
Գյուղի խմելու ջուրը բերվել է կավե խողովակներով:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուջանն ուներ 4 հայկական եկեղեցի, որոնցից ամենահինը Ս. Աստվածածինն էր: Եկեղեցին Ս. Հովհաննես վանքի նման ուներ 4 սյուների վրա հանգչող գմբեթ: Բնակավայրից քիչ հետու կար ևս մեկ քարաշեն, ավերակ եկեղեցի[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էրզրումի նահանգ, Դիադինի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 429
|