Մամրվանի գավառակ
Արտաքին տեսք
Գավառակ | |
---|---|
Մամրվան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Մամերվան, Մամրեվան, Նամրվան, Նառիման, Նարիման, Նարման, Նարումակ, Նուրաման |
Տեղաբնականուն | Մամրվանցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Մամրվան, գավառակ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի էրզրումի գավառում։ Կենտրոնը Մարվան բերդավանն էր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքն ընդգրկում էր Թորթում գետի աջակողմյան մասը։ Մամրվանն ուներ փարթամ բուսականություն, խիտ անտառներ, սառնորակ աղբյուրներ։ Տարածքը հացառատ էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XVI-XVII դարերում գավառակը կոչվում էր Մամրևան, իսկ XVII դարում՝ Նարիման։ Գավառակը համապատասխանում է Տայքի Ազորդ կամ Ազորդաց փոր գավառակին։ Ըստ Հակոբ Կարնեցու գավառակը Վերին Հայքի 23 գավառներից մեկն էր։
Մինչև 1829 թվականը մտնում էր Ախալցխայի փաշայության մեջ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1890-ական թվականներին ուներ 3490 բնակիչ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամրվանը բաղկացած էր 30 գյուղից[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 672
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
|
|