Սարիբեկ Ներքին
Գյուղ | |
---|---|
Սարիբեկ Ներքին | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառակ | Բայազետի գավառակ |
Այլ անվանումներ | Սարըբեգ, Սարըբեգ Ներքին, Սարիբեգ Ներքին, Սարըբեկ Ներքին, Սարիբեկ, Սարիբեգ Ներքին, Սարիբեխ, Սարիբեկ, Սարիպեխ, Սարուբեղ |
Պաշտոնական լեզու | Հայերեն, այլ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Ժամային գոտի | UTC+3 |
Սարիբեկ Ներքին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառակում[1]։ Գտնվում էր Գայալտու լճից 6 կմ հարավ-արևելք, Սարիբեկ գետակի ափին, Սուլուխ լեռան հարվ-արևմտյան փեշերին, Բայազետ քաղաքից 45 կմ հյուսիս-արևմուտք։ Մոտակայքում գտնվում էր Սարիբեկ Վերին գյուղը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ղևոնդ Ալիշանի Սարիբեկ ներքին կամ Վերին գյուղերից մեկը կարող է լինի Թովմա Մեծոփեցու (XV դար) հիշատակած Սարթափ քաղաքը։
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ մոտ 250 հայ և քիչ թվով քուրդ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կար Ս. Մինաս անունով եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր Աշոտյան վարժարանը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 532
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն