Փարվանա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Փարվանա (այլ կիրառումներ)
Փարվանա
Riv. Faravani.jpg
Թափարվանի տեսքը Խերթվիսի բերդից
Mdinare faravani.svg
Բնութագիր
Երկարություն74
Ավազանի մակերես2352 կմ²
Ջրի ծախս28,9
Ջրահոսք
ԱկունքՓարվանա լիճ
 · Բարձրություն2074 մ
ԳետաբերանԹափվում է Կուր գետը, Խերթվիս գյուղի մոտ
 · Գետաբերանի տեղակայումԿուր գետ
Տեղակայում
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԵրկրամասՍամցխե-Ջավախք

Փարվանա նաև Թափարվան ( վրաց.` ფარავანი), գետ Վրաստանում, Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում, ծովի մակարդակից 2073 մ բարձրության վրա: Կուր գետի աջ վտակն է։

Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ է առնում Փարվանա լճից և սկզբնապես հոսում դեպի հարավ, իսկ հետո թեքվելով դեպի հյուսիս, Ախալքալաքի միջով հոսելով, Խերթվիս գյուղի մոտ միախառնվում է Կուրին։

  • Երկարությունը 74 կմ է։
  • Ջրհավաք ավազանը՝ 2280 կմ²։
  • Գետի ծախսը գետաբերանի մոտ (գյուղ Խերթվիս) մոտ 19 մ³/վ է։
  • Տարեկան միջին ծախսը` 28,9 մ³/վ։
  • Տարեկան հոսքը՝ 597 միլիոն մ³։

Վարարում է գարնանը, հիմնականում ձնհալից և անձրևաջրերից: Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություններ։ Գետի վրա կառուցվել է հիդրոէլեկտրակայան:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png