Փարվանա լիճ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարվանա (այլ կիրառումներ)
| Կոորդինատներ | 41°26′40″N 43°48′44″E / 41.44444°N 43.81222°E | |
| Երկիր | ||
| Վարչատարածքային բաժանում | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | |
| Ավազանի մակերեսը | 37,5 կմ² | |
| Ամենամեծ խորությունը | 3,3 մ | |
| Միջին խորությունը | 2,2 մ | |
Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Վրաստան" does not exist. | ||
Փարվանա (վրաց. ფარავანი), լիճ Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում։ Գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ՝ Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշղթաների միջև, 2074 մ բարձրության վրա[1]։ Վրաստանի ամենամեծ լիճն է։
Այն ունի առավելապես ստորգետնյա սնում։ Առավելագույն մակարդակ ունենում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, նվազագույնը՝ մայիս-հունիս ամիսներին։ Տատանման չափը մոտ 0,7 մետր է։ Լճի մակերեսը 37,5 կմ², միջին խորությունը՝ 2,4 մ, առավելագույնը՝ 3,3 մ։ Սառցակալվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից մինչև ապրիլ ամիս, սառցածածկույթի հաստությունը կարող է հասնել մինչև 73 սմ։ Ջուրը քաղցրահամ է, ջինջ, շրջապատված բազմերանգ ծաղիկներով զարդարված մերձալպյան մարգագետիններով։ Լճից սկիզբ է առնում Կուրի աջակողմյան վտակ Փարվանա (Թափարվան) ջրառատ գետը, որը Խերթվիս գյուղի մոտ միախառնվում է Քուռին։
Փարվանա լճին է նվիրված Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 173 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարվանա լիճ» հոդվածին։ |
| ||||||
