Խերթվիսի բերդ
![]() | |
Տեսակ | ամրոց |
Տեղագրություն | ![]() |
Վարչական միավոր | Ասպինձայի մունիցիպալիտետ |
Երկիր | ![]() |
Համալիրի մաս | Vardzia-Khertvisi? |
Կառուցված | 13–րդ դար |
Ընթացիկ սեփականատեր | Government of Georgia? |
![]() | |
![]() | |
![]() |
Խերթվիս (վրաց.՝ ხერთვისის ციხე), ֆեոդալական ժամանակաշրջանի միջնադարյան բերդ Վրաստանում, պատմական Ջավախք գավառում, ժամանակակից Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության թեկնածու է[1]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գտնվում է համանուն գյուղում, Կուր և Փարվանա (Թափարվան) գետերի միախառնման վայրում, Ախալքալաքից 19 կմ հյուսիս-արևմուտք։ Խերթվիսի բերդը լավ պահպանված բերդերից է, կառուցված է բարձր ժայռաբլրի վրա։
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերդի հիմնադրումը ավանդաբար վերագրում են պարսկական Կյուրոս արքային (Ք. Ա. 529 թ.): XI դարի վրաց պատմագիր Լեոնտի Մրովելին այն հիշատակում է որպես քաղաք և պատմական Մեսխեթի կենտրոն։ Վրաց աղբյուրներում տեղ գտած մեկ այլ ավանդության համաձայն բերդը դիմագրավել է Ալեքսանդր Մակեդոնացու զորքերին։ Խերթվիսի բերդը հիշատակվել է նաև հռոմեական զորավար Պոմպեոսի արշավանքի (Ք. Ա. առաջին դար) ժամանակ։
985 թվականին բերդում կառուցվել է եկեղեցի։ XIII դարում մոնղոլները գրավել և ավերել են բերդը։ 1283 թվականի երկրաշարժից փլվել են բերդի պատերի մեծ մասը։ Բերդը վերանորոգվել է 1354-1356 թվականներին։ 1624 թվականին վրաց ազգային հերոս Գեորգի Սահակաձեն այստեղ ջարդել է պարսկական զորքերին և բերդն ազատել նրանց տիրապետությունից։ XVIII դարում բերդին տիրել են թուրքերը։ 1828 թվականին բերդը գրավել են ռուսական զորքերը, որից հետո այն կորցրել է իր պաշտպանողական նշանակությունը։
Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր համալիրը բազմաշերտ է։ Այն կազմված է վերնամասում գտնվող միջնաբերդից և ներքևում, հարավ-արևելքից նրան կից` ներքին ամրոցից։ Համալիրի հիմնական զանգվածը վերաբերում է X-XIV դարերին, սակայն կան նաև XVI-XVIII դարերին վերագրվող շինություններ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թադևոս Հակոբյան, Ստեփան Մելիք-Բախշյան, Հովհաննես Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, Երևան, 1988, էջ 722։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Խերթվիսի բերդ Վիքիպահեստում |
---|
- ↑ Centre UNESCO World Heritage։ «Vardzia-Khertvisi - UNESCO World Heritage Centre»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2016-01-24
|
|