Jump to content

Ջավախքի բարձրավանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջավախքի բարձրավանդակ
Տեսակvolcanic plateau?
Երկիր Վրաստան
Երկարություն65 կմ
ԲԾՄ1800 մետր
Քարտեզ
Քարտեզ

Ջավախքի բարձրավանդակ, Ջավախքի սարահարթ, Ջավախքի լեռնադաշտ, Ախալքալաքի սարահարթ, Հայկական լեռնաշխարհում, զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի հյուսիսային մասը,, գտնվում է Վրաստանում։

Տարածքը մոտ 4500 կմ² է, միջին բարձր.' 1800 մ առավելագույնը' 3301 մ (Մեծ Աբուլ լեռ),, մոտ 65 կմ երկարությամբ։ Ջավախքի բարձրավանդակը ծալքավոր ու հրաբխային լեռների (Սամսարի, Ջավախքի, էրուշեթի), լեռնազանգվածների (Մեծ Աբուլ, Փոքր Աբուլ, Շավնաբադ ևն), սարավանդների (Ախալքալաքի և այլն) ու գոգավորությունների (Ծալկայի ևն) համալիր է։ Տարածվում Է արևմուտքից մինչև Կուրի հովիտը, հյուսիսից՝ Թրիալեթի, արևելքից՝ Սամսարի և Զավախեթի լեռները, հարավում Ախալքալաքի սարավանդի շարունակությունը Աշոցքի սարահարթն Է։

Կազմված է ալեոգենի հրաբխային ապարներից՝ ծածկված լճագետային նստվածքներով։ Ակտիվ երկրաշարժամետ շրջան է։ Կան գորշ ածխի, դիատոմիտի, շինանյութերի, հանքային ջրերի պաշարներ։ Ջավախքի բարձրավանդակը ծածկված է լավային հզոր շերտերով (700 մ)։ Մակերևույթը հարթ է, երբեմն՝ խախտված լավային ծածկույթի ալիքաձև ծալքերով, հրաբխային կոներով ու լեռնագագաթներով (Աբուլ), թույլ թեքված է դեպի արևմուտք և Կուրի հովտի մոտ վերջանում է մինչև 300 մ բարձրության ժայռային ցցվածքներով։

Կլիման չափավոր ցամաքային Է. ամառը՝ կարճատև ու զով, ձմեռը՝ երկարատև ու ցուրտ։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 3, 5 °C–ից 6 °C (36 °C (Ախալցխա)), հունվարին՝ մինչև -8 °C (նվազագույնը՝ -30 °C, -35 °C)։ Ձնածածկույթը մնում է 6-7 ամիս։ Տարեկան տեղումները հարթավայրերում՝ 550-650 մմ, լեռներում՝ 800- 1000 մմ։

Գլխավոր գետը Փարվանան Է։ Հարուստ Է լճերով՝ Փարվանա, Դուման, Տաբածղուրի, Սաղամո, Խոզափին, Խանչալի և այլն։ Կուրը (բարձրավանդակի սահմաններում առաջացնում է մինչև 500 մ/խոր. կիրճ)

Բազմաթիվ լեռն, լճերից առավել խոշոր են Փարվանան, Մադաթափան, Խանչալին, Խոզափինը ևն։ Բնորոշ է վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը. հյուսիս-արևմուտքի և հյուսիսարևելյան մասերում՝ անտառային, սարավանդներում՝ լեռնատափաստանային, եզրային լեռնաշղթաներում՝ լեռնամարգագետնային։

Ախալքալաքի սարավանդը ծածկված Է լեռնային սևահողերով և լեռնամարգագետնային հողերով։ Ունի ցամաքային կլիմա, կարճատև ու զով ամառ, երկարատև ու ցուրտ ձմեռ։ Անտառազուրկ, լեռնային-սևահողային հարթավայր է՝ տափաստանային, մերձալպյան և ալպյան բուսականությամբ[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 102 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 111 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 198
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։