Քննարկում:Բեժանո

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինչու՞ ոչ ոք չի նկատում, որ հոդվածը այնքան էլ հանրագիտարանային չէ (չնայած հոդվածագրի` հանրագիտարանի խմբագիր լինելուն): Հոդվածի վերջում հեղինակը նշել է իր անունը` որպես ստորագրություն (եթե նա հոդվածագիրը չէ, ապա ի՞նչ իմաստ ունի վերջին նախադասությունը), իսկ «Կրոն» բաժնում ներկայացնում է գյուղի մտավորականներին և տպավորություն ստեղծում, որ գյուղում հասարակ մարդ չկա` ներկայացնելով նաև ինքն իրեն, որը անշուշտ ինքնագովազդի տարրեր է կրում (հոդվածում երկու անգամ նշված է իր անունը): Ի գիտություն նաև հայտնեմ նրան, որ իրենց գյուղի «ԱՎԵՐԱԿՆԵՐԻՑ» սկիզբ առնող գետը չէր կարող Ախալքալաքում միանալ Կուր գետին, քանի որ Կուր գետը Ախալքալաքով չի հոսում: Մխիթարական է այն, որ սկզբնական հոդվածից ժամանակին հանվել է իրենց գյուղի «ՎԵՐՆԱԳԻՐԸ», քանի որ ըստ իս, գյուղերի անվանումները վերնագրեր չեն: Ներողություն եմ խնդրում վիքիհամայնքից, եթե սխալ և ուշացած դիտարկում եմ արել:--Որոտ (քննարկում) 03:17, 22 Հուլիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Որոտ, շնորհակալություն Ձեր ներդրումների և դիտարկումների համար: Նշված թերությունները վերացված են: Հետագայի համար, եթե հոդվածում գտնում եք անճշտություն, կարող եք ինքներդ ուղղել՝ հիմնավորելով համապատասխան հղումով և «Ամփոփում» տողում համառոտ նշելով կատարած փոփոխության նպատակահարմարությունը: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Arsog (1985) 03:32, 22 Հուլիսի 2017 (UTC)[reply]

Հարգելի Arsog, ես նույնպես շնորհակալ եմ արագորեն արձագանքելու և հոդվածը կարգի բերելու համար:--Որոտ (քննարկում) 03:49, 22 Հուլիսի 2017 (UTC)[reply]