Նարդևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Նարդևան
վրաց.՝ ნარდევანი
Կոորդինատներ: 41°34′47″ հս․ լ. 43°53′46″ ավ. ե. / 41.57972° հս․. լ. 43.89611° ավ. ե. / 41.57972; 43.89611
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՔվեմո Քարթլի
ՇրջանԾալկայի
ԲԾՄ1520 մ
Բնակչություն1055 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր
##Նարդևան (Վրաստան)
Red pog.png

Նարդևան (վրաց.` ნარდევანი), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում[1]: Գտնվում է Ծալկայից 20 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 1520 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի տվյալներով, գյուղն ուներ 1516 բնակիչ[2], իսկ 2014 թվականին` 1055 բնակիչ, հիմնականում հայեր[3]: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ կուլտուրաների մշակմամբ, ինչպես նաև այգեգործությամբ։

Նարդևանի բնակիչների նախնիները գաղթել են 1830 թ-ին, Էրզրումի գավառի համանուն` (Նարդիվան) գյուղից։ Գյուղի հին եկեղեցու հիմքի վրա 1860 թվականին կառուցվել է նոր եկեղեցի (Սուրբ Սարգիս)[4]:

Գյուղում կա միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png