Jump to content

Սուրբ Սարգիս եկեղեցի (Նարդևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՆարդևան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
9,54 մետր
Երկարություն12,01 մետր
Լայնություն9,54 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Սարգիս եկեղեցի[1], հայ առաքելական եկեղեցի Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանի հայաբնակ Նարդևան գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Նարդևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մասին տեղեկություններ են պահպանվել թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի արխիվներում, թե Վրաստանի ազգային արխիվում։ Որոնցից ամենա հին տեեկությունները թվագրվում են 1839-1840-ական թվականների։ 1840-ականներին եկեղեցին ունեցել է 334 ծխական, և քահանաներ։ Իսկ 1860-ական թվականների տեղեկություններով եկեղեցին հիշատակվում է որպես քարաշեն մի կառույց։

«Արձագանք» թերթի, «Ճանապարհորդական հիշատակարան»-ի հաղորդածում հիշատակվում է այն մասին որ Ծալկայի շրջանի հայկական եկեղեցիներում եղած անոթեղենները և ավետարանները հայ գաղթականները իրենց հետ են բերել, գաղթի ժամանակ։ Նարդևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պահվում էր գրչագիր թղթյա Ավետարան, որը գրվել էր Երզնկա քաղաքում հայոց ՌԽԱ թվին («ի' Հայրապետութեան Տեառն Դաւթի և յարքեպիսկոպոսութեան Երզնկայի Տեառն Ռոտակեսի»)։

Եկեղեցին կառուցված է կարմիր տուֆից, թաղակապ բազիլիկ կառույց է, որի չափսերն են (12.01 x 9.54) մետր։

Ունի մեկ մուտք՝ արևմտյան կողմից, մուտքի վերևում կա երկու արձանագրություն․

2005. ՆՈՐՈՔԵՑ ՊԱՐՈՆ - ԳՐԻԳՈՐ ՄԵԼԹՈՆՅԱՆ. Ֆ.
ՅԻՇԱՏԱԿԵՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՍ - Ի ԳՈՒՂՆ ՆԱՐՏԻՎԱՆՆՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ [Ե] ՄԻ - ԿԳԴԵԼՈՆԵՐՆ Ի ԿԱՐՆԱ ՆՈՐՈՔԵՑԻՆ 1865 ԱՄԻ.

Եկեղեցու հոգևոր կազմը եղել է՝ Հակոբ քհն. Մարտիրոսյանը, Թորոս քհն. Սնղճյանց, որոնք քահանայագործել են 1860-1880-ական թվականներին։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել է պահեստի, իսկ արդեն հետխորհրդային տարիներին եկեղեցին վերանորոգվել է գյուղացիների ջանքերով։ Ներկայումս եկեղեցին գործում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ՆԱՐԴԵՎԱՆ - ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)