1992 թվականից՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գյուղում փակվեցին գրադարանը, ակումբը և մանկապարտեզը:
Գյուղի հայկական եկեղեցին և քարե կամուրջը, որը կապում է Ղուշչի գյուղը հույնաբնակ Ջինիս, այժմ Արծիվան, գյուղի հետ կառուցել է Հովակիմ Մեհրաբյանը:
Ղուշչին կառուցվել է Խռամ գետի ձախ ափին փոքրիկ բլրի վրա, Ծալկայից 23կմ հեռավորության վրա: Գյուղի բնակիչները գաղթել են Էրզրումի նույնանուն գյուղից, որը գտնվում է Տղմուտ գետի ձախ ափին բլրի վրա: Գյուղը հյուսիսից հարևան է հույնաբնակ Ջինիս, այժմ Արծիվան, գյուղին, հարավից՝ հայաբնակ Նարդևան գյուղին, արևմուտքից՝ հույնաբնակ Օլյանկ, այժմ Բերթա, գյուղին, հյուսիս-արևմուտքից՝ հայաբնակ Ղզլքիլիսա գյուղին, իսկ արևմուտքում գետն է և արոտավայրերը: Հարավ-արևմուտքում Սուրբ Հովհաննես սարն է իր եկեղեցով: Սուրբ Հովհաննես սարի ներքևում գյուղի ձորն է կրկին իր եկեղեցով: Ձորն ունի իր այգին, որը տնկել է Վարդան Մեհրաբյանը: Այգում կա խնձորենի, տանձենի, բարդի:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։