Հրայր Սիմոնյան (ռազմական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրայր Սիմոնյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հրայր Սիմոնյան | |
---|---|
հունվարի 1, 1919 - հունիսի 29, 2000 (81 տարեկան) | |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Հրայր Գևորգի Սիմոնյան (1919, հունվարի 1, գյուղ Ղուշչի (այժմ՝ Վրաստանի Ծալկայի շրջանում) - 2000, հունիսի 29, Մոսկվա[1]), խորհրդային բանակի գեներալ-մայոր (22.2.1963), ռազմական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ ԽՄԿԿ անդամ (1942)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մոսկվայի Համամիութենական կենտգործկոմի անվան ռազմահետևակային ուսումնարանը (1939 թվական), Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1952 թվական), ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի (Կլիմենտ Վորոշիլովի անվան) ռազմական ակադեմիան (1958 թվական)։ 1939 թվականին մասնակցել է Արևելյան Լեհաստանի դեմ խորհրդային ագրեսիային, «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ, որպես Բելառուսիայի առաջին ռազմաճակատի 8-րդ բանակի շտաբի պետի տեղակալ՝ Կուրսկի ճակատամարտին, Բելառուսիայի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը։ 1945—1947 թվականներին ծառայել է Գերմանիայում խորհրդային զորքերի խմբավորման շտաբում, 1947—1960 թվականներին՝ տարբեր զինվորական օկրուգների շտաբներում։ 1960-1983 թվականներին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ամբիոնի պետ։ 1983 թվականին զորացրվելով՝ շարունակել է գիտամանկավարժական գործունեությունը ԽՍՀՄ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում[1]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է զինվորական հետախուզությանը վերաբերող ավելի քան 200 աշխատության։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի 1 և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի 2, լեհական շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Հունվարի 1 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Հունիսի 29 մահեր
- 2000 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Հայ գեներալներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ