Jump to content

Սուրբ Գևորգ եկեղեցի (Ղուշչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՂուշչի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
5,85 մետր
Երկարություն16,32 մետր
Լայնություն5,85 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում, Խրամ գետի ափին, Ծալկայից 25 կմ արևմուտք, հայաբնակ Ղուշչի գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 19-րդ դարի արխիվների Սուրբ Գևորգ եկեղեցին այն երկու եկեղեցիներից մեկն է, որը եղել է Ղուշչի գյուղում։ Արխիվներում մասնավորապես հիշատակվում է «Սուրբ Գևորգ» և «Սուրբ Նշան» եկեղեցիների մասին։

1860-1880 թվականների արխիվային տեղեկություններից պարզ է դառնում, որ Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1855 թվականին։

Եկեղեցին բազիլիկ կառույց է, կառուցված է մոխրագույն տուֆից, ունի մեկ ընդհանուր սրահ, չափսերն են (16,32 x 5,85) մետր։ Եկեղեցին ունի մեկ մուտք, որը բացվում է արևմտյան մասում, հյուսիսաին և հարավային պատերին մեկական պատուհաններ, եկեղեցուն կից կա զանգակատան։ Զանգակատունը ունի իր առանձին մուտքը, որին հասնելու համար կա զանգակատանը կից աստիճաններ[1]։ Եկեղեցու մուտքի վերևի մասում կա երկու արձանագրություն։ Առաջին արձանագրությունն է․

1867 - Յիշատա - - ԿԷ Ս ~ Բ ԳԵՈՐՔ - ԵԿՂՑՍ ՄԵՀՐԱԲԻ - ԵՒ ՄԱՀՏԵՍ ~ Ք ՅՈՎԱ ~ - ԿԻՄ եւ ՈՐԴԻՆ ՄԱՐ - ԳԱՐԻՆ եւ ՕՀԱՆԻՆ

Երկրորդ արձանագրությունն է․

ՅԻՇԱՏԱԿ Է - Ս ~ Բ ԳԵՈՐԳ - Ա ԵԿԵՂԵՑՈ - ԶԱՆԿԵԿԱՏ ~ Ս - եւ ԶՊԱՐԻՍԲՍ ՍՈՐԻՆ Մ - ՍԵԹԷՍԻ ՅՈՎՀԱՆ ՄԵՀՐԱՊ ~ Մ

Նաև հեղինակը նշում է, որ Ղուշչի գյուղում բացի վերոնշված երկու եկեղեցիներից կա նաև մի այլ փոքր եկեղեցի, որը գտնվում է Ծալկայի վիճակային արդյունքների քարաշեն շտեմարանի մոտակայքում։

Եկեղեցին ունեցել է մեկ հոգևորական՝ Հովհաննես քհն. Տեր-Հակոբյան։

2003 թվականին եկեղեցին վերանորոգվում է, բարերար Ստեփան Բարոյան աջակցությամբ, որը ծնունդով Ղուշչիից է, իսկ արդեն 2004 թվականի ապրիլի 7-ին եկեղեցին վերաօծվում է՝ ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և տեղի հոգևոր դասի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Aleks_El_Dia; Aleks_El_Dia. «ՂՈՒՇՉԻ - ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.