Դաշբաշ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Դաշբաշ | ||
վրացերեն՝ დაშბაში | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Քվեմո Քարթլի | |
Շրջան | Ծալկայի | |
ԲԾՄ | 1500 մ | |
Բնակչություն | 295 մարդ (2014) | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Դաշբաշ (վրացերեն՝ დაშბაში, որը թուրքերենից թարգմանվում է` Քարագլուխ, նախկին անունը` Ախալքալաք), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում, Ծալկայից 3 կմ հարավ-արևելք, Խրամ գետի ափին։ Գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա:
Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները զբաղվում են հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ 2002 թվականին գյուղն ուներ 367 բնակիչ[1], իսկ 2014 թվականի տվյալներով` 295 բնակիչ, հիմնականում հայեր[2]:
Գյուղում կա ութամյա դպրոց, գրադարան։
Դաշբաշը հիմնադրել են Գուգարքից տեղափոխված հայերը` 1810-1813 թվականներին։ Հետագայում հայեր են եկել նաև Էրզրումի վիլայեթից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 284)։ ![]() |