Խաչգյուղ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Խաչգյուղ | ||
վրաց.՝ ხაჩკოი | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Քվեմո Քարթլի | |
Շրջան | Ծալկայի | |
ԲԾՄ | 1880 մ | |
Խոսվող լեզուներ | հայերեն | |
Բնակչություն | 554 մարդ (2014) | |
Ազգային կազմ | հայեր | |
|
Խաչգյուղ (վրաց.` ხაჩკოი), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում[1], Ծալկայից 40 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1880 մ բարձրության վրա։
Բնակչություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2014 թվականի տվյալների, գյուղն ուներ 554 բնակիչ[2], հիմնականում հայեր, ովքեր զբաղվում են հացահատիկային բույսերի մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն անտառտնտեսություն էր։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, բուժկայան, անասնաբուժական կայան։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրել են Էրզրումի նահանգի Աշկալա և այլ գյուղերից եկած հայերը` 1837-1845 թվականներին։
Խաչգյուղի շրջակայքում պահպանվել են միջնադարյան եկեղեցի, խաչքարեր և գյուղատեղիներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «საქართველოს ადმინისტრაციულ-ტერიტორიული ერთეულები»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 19-ին։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 25)։ ![]() |
|
|