Սարգիս Մուրադխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սարգիս Մուրադխանյան
Ծնվել էհունվարի 20, 1948(1948-01-20)
ԾննդավայրՆոր Բայազետ
Մահացել էնոյեմբերի 19, 2015(2015-11-19) (67 տարեկանում)
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Սարգիս Գևորգի Մուրադխանյան (հունվարի 20, 1948(1948-01-20), Նոր Բայազետ - նոյեմբերի 19, 2015(2015-11-19)[1]), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, 2012-2015 թվականներին՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1966-1967 թթ. - աշխատել է Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանում որպես բանվոր։
  • 1967-1968 թթ. - աշխատել է Երևանի էլեկտրալամպերի գործարանում որպես մեքենավար, ապա՝ ավագ մեքենավար։
  • 1968-1970 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1975-1976 թթ. - Երևանի թիվ 162 միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցիչ։
  • 1976-1977 թթ. - Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ։
  • 1977-1983 թթ. - ՀԿԿ Շահումյանի շրջկոմի հրահանգիչ, բաժնի վարիչի տեղակալ, ապա՝ ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ, առաջին քարտուղարի օգնական։
  • 1983-1990 թթ. - ՀԿԿ Երևանի 26 կոմիսարների շրջկոմի քարտուղար։
  • 1991-1992 թթ. - Հայկոոպ վարչության գրքի առևտրի բաժնի պետ։
  • 1992-2002 թթ. - ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարության «Բիզնես կենտրոն» ՓԲԸ տնօրեն։
  • 2012 թ. հունիսի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[2]։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ և չորս թոռ։

Նախորդող
Ստեփան Զաքարյան
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ
Սարգիս Մուրադխանյան

22 հունիսի 2012 - 19 նոյեմբերի 2015
Հաջորդող
Արմեն Ամիրյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]