1985-1997 թթ. աշխատել է հաղորդավարական բաժնում։ Վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոների պաշտոնական միջոցառումներ։
Ավարտելուց հետո, որոշ ժամանակ դասավանդել է նույն ինստիտուտում։
1990-1995 թթ. հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս», «Փոստարկղ» և այլ հաղորդումներ։
1996 թ. հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը։ Հայ առաքելական եկեղեցուԱրարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է։ Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալին։
2015 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[3], 2016 թվականի սեպտեմբերի 27-ին ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից[4]։
2016 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի ՆՀ-1053-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար[5]։ 2018 թվականի մայիսի 2-ին մշակույթի նախարարի պաշտոնակատարը հրաժարական է ներկայացրել։
2020 թվականին գրել և հրատարակել է «Գեներալի երազը» (տրագիկոմեդիա) և 2022 թվականին «Նոյե» (կինոպատմություն) գրքերը։ Վերջինս թարգմանվել և հրատարակվել է նաև անգլերեն տարբերակով։
Մշակույթի նախարարներ։ Պերճ Զեյթունցյան (3 դեկտեմբերի 1990 - 5 դեկտեմբերի 1991) • Հակոբ Մովսես (5 դեկտեմբերի 1991 - 1995) Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարներ: Հակոբ Մովսես (1995 - 8 նոյեմբերի 1996) • Արմեն Սմբատյան (8 նոյեմբերի 1996 - 20 ապրիլի 1998) • Ռոլանդ Շառոյան (8 մայիսի 1998 - 11 հունիսի 2003) Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարներ։ Թամարա Պողոսյան (11 հունիսի 2003 - 3 մայիսի 2004) • Հովիկ Հովեյան (3 մայիսի 2004 - 5 հունվարի 2006) • Գևորգ Գևորգյան (7 փետրվարի - 22 մայիսի 2006) • Հասմիկ Պողոսյան (8 հունիսի 2006 - 8 հունիսի 2007) Մշակույթի նախարարներ: Հասմիկ Պողոսյան (2007թ. հունիսի 8 - 2016 սեպտեմբերի 27) • Արմեն Ամիրյան (2016 սեպտեմբերի 27 - 2018, մայիսի 2) • Լիլիթ Մակունց (2018, մայիսի 12)