Հրաչյա Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարգարյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Մարգարյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Ազգություն հայ
Ծննդյան օր նոյեմբերի 26, 1912(1912-11-26)
Ծննդավայր Ազատան, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանի օր նոյեմբերի 23, 1967(1967-11-23) (54 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ

Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Հրաչյա Խաչատուրի Մարգարյան (նոյեմբերի 26, 1912, գյուղ Փոքր Ղարաքիլիսա (այժմ՝ Ազատան, ՀԽՍՀ Ախուրյանի շրջանում)-նոյեմբերի 23, 1967, Երևան), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր կուսակցական կազմակերպիչների բարձրագույն դպրոցը (1946)։ Աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում և շրջանային թերթերի խմբագրություններում, 1937-1939 թվականներին և 1941-1943 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ ապարատում։ 1939-1941 թվականներին «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրն էր, 1943 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ քարտուղար։ 1946-1951 թվականներին աշխատել է ԽՄԿԿ ԿԿ ապարատում՝ որպես տեսուչ, ապա՝ սեկտորի վարիչ։ 1952 թվականին նշանակվել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր։ 1953 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար։ 1959-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարար, 1964 թվականից՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալը։ Մարգարյանը եղել է ՀԿԿ ԿԿ (1943-1945, 1952-1967), ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1965-1967), ԽՍՀՄ IV-V և ՀԽՍՀ IV-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 302 CC-BY-SA-icon-80x15.png