Jump to content

Զավեն Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զավեն Գրիգորյան
Ծնվել էհունվարի 14, 1910(1910-01-14)[1][2]
Ձիթհանքով, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էփետրվարի 14, 1992(1992-02-14)[2] (82 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)ՀԿԿ[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1][2]
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1935)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2]
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Զավեն Տիգրանի Գրիգորյան (հունվարի 14, 1910(1910-01-14)[1][2], Ձիթհանքով, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 14, 1992(1992-02-14)[2], Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1952), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը (19351941-1953 թվականներին վարել է կուսակցական և պետական ղեկավար պաշտոններ (ՏԿԿ Երևանի քաղկոմի, ապա ՏԿԿ Կենտկոմի ագիտացիայի և քարոզչության բաժնի վարիչ, «Լենինյան ուղիով» ամսագրի խմբագիր, ՏԿԿ Կենտկոմի քարտուղար, ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար (պրոպագանդայի գծով), հետագայում գլխավորեց ՀԽՍՀ Կուլտուրայի (մշակույթի) նորաստեղծ նախարարությունը1957 թվականից եղել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ ժողովուրդների պատմության ամբիոնի վարիչ։ Գրիգորյանի «Ռուս և հայ ժողովուրդների ռազմական համագործակցությունը» (1957), «Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին 19-րդ դարի սկզբին» (1959, ռուս), «Հայ և Ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը» (հ․ 1-2, 1960-1967 թվականներին) աշխատություններում արծարծված են Ռուսաստանի հետ հայերի տնտեսական, մշակութային և ռազմաքաղաքական կապերի սկզբնավորումն ու զարգացման պատմությունը[3][4]։

1951-1955 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր։

  • Ծրագրային թեմատիկ նյութեր ԽՍՀՄ-ի ժողովուրդների պատմության ուսումնասիրության, Երևան, 1938։
  • Հայ և ռուս ժողովուրդների պատմական բարեկամությունը, Երևան, 1942։
  • Պատմության դասերը, Երևան, 1943։
  • Սովետական Հայաստանը 25 տարում, Երևան, 1945։
  • Ռուս-հայ ժողովուրդների ռազմական համագործակցությունը XIX դ. սկզբին, Երևան, 1957։
  • Հայ և ռուսական ժողովուրդների դարավոր բարեկամությունը (հ. 1-2), Երևան, 1960-1967։
  • Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին և նրա պատմական նշանակությունը, Երևան, 1978[5]։
  • Պատմության հարցեր։ Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու, Երևան, 1978։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005։
  4. Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1. 1990.
  5. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Գրիգորյան , Զավեն Տիգրանի». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զավեն Գրիգորյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 226
Նախորդող
Արտավազդ Եղիազարյան
ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար
Զավեն Գրիգորյան

27 մարտի - 29 դեկտեմբերի 1953
Հաջորդող
Անդրանիկ Շահինյան