Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտի արտաքին առևտրի ֆակուլտետը (1931 թվական)։ 1925 թվականից կոմերիտական աշխատանք է տարել Լենինականում (այժմ՝ Գյումրի) և Էջմիածնում։ 1928-1929 թվականներին եղել է «ժողովրդական կրթություն» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ 1933 թվականից անցել է կուսակցական աշխատանքի (ՀԿԿ ԿԿ հրահանգիչ, Լենինականի կուսքաղկոմի բաժնի վարիչ, ՀԿԿ ԿԿ հրահանգիչ, ապա՝ բաժնի վարիչ)։ 1937 թվականից՝ ՀԽՍՀ ժողկոմխորհին կից արվեստի գործերի վարչության պետ, 1942 թվականից՝ Կարմիր բանակի հայկական տան պետ, 1945 թվականից՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին կից կուլտլուս․ հիմնարկների գործերի կոմիտեի նախագահ։ 1949-1953 թվականներին ՀԽՍՀ կինեմատոգրաֆիայի մինիստրն էր, 1963-1964 թվականներին՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության պետը, 1954-1960 թվականներին՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրը, 1960 թվականից՝ մինիստրի առաջին տեղակալը։ ԽՄԿԿ անդամ (1926)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 423)։
Մշակույթի նախարարներ։ Պերճ Զեյթունցյան (3 դեկտեմբերի 1990 - 5 դեկտեմբերի 1991) • Հակոբ Մովսես (5 դեկտեմբերի 1991 - 1995) Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարներ: Հակոբ Մովսես (1995 - 8 նոյեմբերի 1996) • Արմեն Սմբատյան (8 նոյեմբերի 1996 - 20 ապրիլի 1998) • Ռոլանդ Շառոյան (8 մայիսի 1998 - 11 հունիսի 2003) Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարներ։ Թամարա Պողոսյան (11 հունիսի 2003 - 3 մայիսի 2004) • Հովիկ Հովեյան (3 մայիսի 2004 - 5 հունվարի 2006) • Գևորգ Գևորգյան (7 փետրվարի - 22 մայիսի 2006) • Հասմիկ Պողոսյան (8 հունիսի 2006 - 8 հունիսի 2007) Մշակույթի նախարարներ: Հասմիկ Պողոսյան (2007թ. հունիսի 8 - 2016 սեպտեմբերի 27) • Արմեն Ամիրյան (2016 սեպտեմբերի 27 - 2018, մայիսի 2) • Լիլիթ Մակունց (2018, մայիսի 12)