Գևորգ Գևորգյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Գևորգյան (այլ կիրառումներ)
Գևորգ Գևորգյան
Ծնվել է1948 սեպտեմբերի 15
Ծննդավայր{{{2}}} Ջրվեժ, Կոտայքի մարզ
ԿրթությունՀԱՊՀ (1971)
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
պրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ

Գևորգ Սարգսի Գևորգյան (սեպտեմբերի 15, 1948(1948-09-15), Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968-1971 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1983 թվականին Մոսկվայում մասնակցել է կինեմատոգրաֆի բարձրագույն դասընթացներին։ 1971-1982 թվականներին եղել է Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի արտադրական բաժնի պետը, այնուհետև ստուդիայի փոխտնօրեն, 1982-1984 թվականներին՝ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրական բաժնի պետը, 1984-1991 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի փոխտնօրենը, 1991-2005 թվականներին՝ տնօրենը։ 2005 թվականին ղեկավարել է «CS FILMS» ՓԲԸ-ն։ 2006 թվականին եղել է Հայաստանի մշակույթի նախարար, նույն թվականից՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։ 2012 թվականից նաև «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության նախագահն է[1][2][3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1994 Լաբիրինթ զենքով տղամարդ
1992 Կա-կա-դու ռեստորանի տնօրեն
1991 Ռեզինե կինը բեղերով տղամարդ
1984 Հրդեհ պահակ
1984 Հեծյալը, որին սպասում էին

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ
2009 Սահման

(փաստագրական ֆիլմ)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի նախագահի շնորհակալագիր, 2002, 2003
  • Հայաստանի վարչապետի շնորհակալագիր, 2004
  • Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի շնորհակալագիր, 2007
  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գևորգ Գևորգյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. Գևորգ Գևորգյան. Այս անգամ «Հայակն» ավելի լավ կկազմակերպվի
  3. Գևորգ Գևորգյան. «Մեր կինոն վաստակել է մեր իսկ երկրում գնահատվելու իրավունքը»