Ներսիկ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ներսիկ Ստեփանյան
Ծնվել է փետրվարի 14, 1898({{padleft:1898|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:14|2|0}})
Մահացել է 1937
Գիտական աստիճան պրոֆեսոր
Մասնագիտություն տնտեսագետ

Ներսիկ (Ներսես) Ստեփանյան (1898–1937, անհատի պաշտամունքի զոհ), տնտեսագետ, Խորհրդային Հայաստանի պետական և կուսակցական գործիչ։ Անդրկովկասյան կոմհամալսարանի ռեկտոր (1931 թվականից)։ Պրոֆեսոր (1935)։ ԵՊՀ դասախոս, քաղ-տնտեսության ամբիոնի վարիչ։ Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Ստեփանյանի հուշատախտակը Երևանի Արամի փողոցում

Ներսիկ Ստեփանյանը ծնվել է Ելիզավետպոլում: 1918 թվականի վերջին հեղափոխական գործունեության համար ձերբակալվել և աքսորվել է: Մայիսյան ապստամբության պարտությունից հետո եղել է Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից: 1920 թվականի հուլիսի ձերբակալվել և դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է տասը տարվա բանտարկությամբ: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատել է Էջմիածնի գավկոմում: 1922-1927 թվականներին սովորել է Մոսկվայի ժողտնտեսության, 1927-1930 թվականներին՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտներում: Մոսկվայում սովորելու տարիներին (1924-1927) դասավանդել է Ժողտնտեսության ինստիտուտում, միաժամանակ՝ բանվորական համալսարանի պրոռեկտոր: Գլխավորել է կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի Բաքվի մասնաճյուղը, 1931 թվականից՝ Անդրկովկասյան կոմ-համալսարանի ռեկտոր, 1933 թվականի նոյեմբերի 28–ից մինչև 1934 թվականի հունիսի 26–ը ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար[1]: 1932 թվականից միաժամանակ ղեկավարե է Մարքսիզմ Լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղը: Դասախոսել է Երևանի պետական համալսարանում, ղեկավարել քաղաքատնտեսության ամբիոնը:

1930-ական թվականներին մասնակցել է «Հայկական սովետական հանրագիտարանի» հրատարակության նախապատրաստման աշխատանքներին:

Լինելով Հայաստանի Լուսժողկոմ, միաժամանակ ղեկավարելով կուսպատմության ինստիտուտի հայկական մասնաճյուղը՝ եղել է նվիրյալ ազգային գործիչ[2][3]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ձերբակալվել և գնդակահարվել է Ստալինյան ռեժիմի կողմից։ Հետմահու արդարացվել է:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանյան Ն. Աշխատանքի բաժանման մասին քննադատություն տիրապետող հայացքների, 1932[4]:
  • Болотников А.А. Происхождение и развитие анализа бесконечно-малых. Вып. 8, 1931 : т.л. (Под ред. А.А. Болотникова, Н.М. Степаньяна)
Նախորդող
Լևոն Արիսյան
ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար
Ներսիկ Ստեփանյան

28 նոյեմբերի 1933 - 26 հունիսի 1934
Հաջորդող
Արտավազդ Եղիազարյան


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.mincult.am/1/am/?nid=1377
  2. Եղիշե Չարենց «Վերջին Խոսք», «Հայգիտակ», Երևան 2007, էջ 124, ISBN 978-99941-980-5-4
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  4. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Ստեփանյան, Ներսիկ Միքայելի, 1898-1937 (Personal Name)»։ opac.flib.sci.am։ Վերցված է 2016-09-29