Արմեն Սմբատյան (երգահան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Սմբատյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Սմբատյան | |||
| |||
---|---|---|---|
2002 - 2009 | |||
Նախորդող | Սուրեն Սահակյան | ||
Հաջորդող | Օլեգ Եսայան | ||
| |||
1996 - 1998 | |||
Նախորդող | Հակոբ Մովսես | ||
Հաջորդող | Ռոլանդ Շառոյան | ||
Կրթություն՝ | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա | ||
Մասնագիտություն՝ | Կոմպոզիտոր | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | նոյեմբերի 17, 1954 (69 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Զավակներ | Սերգեյ Սմբատյան | ||
Պարգևներ |
Արմեն Բագրատի Սմբատյան (նոյեմբերի 17, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, պետական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987)։ Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2018[1]): Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը 1995-2002 թվականներին։
Դիրիժոր, ջութակահար Սերգեյ Սմբատյանի հայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1980 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, 1981 թվականին՝ կոմպոզիցիայի բաժինները, 1985 թվականին՝ ասպիրանտուրան։ 1981 թվականից Հայաստանի Կոմպոզիտորների միության անդամ է։ 1982-1987 թվականներին եղել է Հայաստանի հանրային ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր տնօրենը։ 1995-2002 թվականներին զբաղեցրել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը (1994 թվականից՝ պրոֆեսոր)։ 1996-1998 թվականներին եղել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարը, 2002-2010 թվականներին՝ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։ 2010 թվականի հունվարի 21-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[2]։ 2010-2013 թվականներին՝ ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրենը։ 2014 թվականի հուլիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով[3][4]։ 2018 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Իսրայելի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[5]։
Հեղինակել է «Հայաստան» երգը[6]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1987
- Մովսես Խորենացու մեդալ, 2001
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արմեն Սմբատյանը նշանակվել է Իսրայելի Պետությունում ՀՀ-ի դեսպան». MediaLab Newsroom-Laboratory (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 25. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Ա. Սմբատյանին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Ա. ՍՄԲԱՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱUԻՆ
- ↑ Արմեն Սմբատյանը՝ ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրեն
- ↑ «Արմեն Սմբատյանը նշանակվել է Իսրայելում ՀՀ դեսպան». armenpress.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Արմեն Սմբատյանի կենսագրությունը avproduction կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
|
Նախորդող Սուրեն Սահակյան |
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյան 2002-2009 |
Հաջորդող Օլեգ Եսայան |
Նախորդող Հակոբ Մովսես |
ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Արմեն Սմբատյան 1996-1998 |
Հաջորդող Ռոլանդ Շառոյան |
|
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Նոյեմբերի 17 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ պետական գործիչներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորներ