Սուրեն Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Սահակյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 1, 1958(1958-01-01) (66 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Սուրեն Մուշեղի Սահակյան (հունվարի 1, 1958(1958-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ։ Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (1999-2002)[1]։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական ասոցիացիայում, բարձրագույն կրթության նախարարության բաժնի վարիչի պաշտոնում։ 1991 թվականին նշանակվել է Հայաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար։ 1991-1992 և 1993-1994 թվականներին եղել է Հայաստանի հարկային պետական տեսչության պետ։ 1994-1999 թվականներին ՌԴ-ում եղել է ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ, 1995-1999 թվականներին՝ ԱՊՀ միջպետական տնտեսական կոմիտեի կոլեգիայում ՀՀ լիազոր ներկայացուցիչ, 1999-2002 թվականներին՝ Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան[1]։ 2002-2005 թվականներին ղեկավարել է «RD կառավարման ծառայություն» ընկերությունը, 2005-2007 թվականներին եղել է «Եվրազետ» ընկերության գլխավոր տնօրեն, 2008-2011 թվականներին՝ «Monarch» ընկերության գլխավոր տնօրեն, 2011-2018 թվականներին՝ ՎՏԲ Հայաստան կառավարման պետ։ 2021 թվականին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի նախագահի հրամանագրով պարգևատրվել է Բարեկամության շքանշանով, 2002[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հուսիկ Հարությունյան
Հայաստանի հարկային պետական տեսչության պետ
Սուրեն Սահակյան

1991-1992, 1993-1994
Հաջորդող
Պավել Սաֆարյան