Հուսիկ Հարությունյան
Հուսիկ Հարությունյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | ՀԱՊՀ |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 23, 1945 |
Ծննդավայր | Արմավիր |
Վախճանի օր | մայիսի 3, 2006 (61 տարեկան) |
Վախճանի վայր | Ադլեր, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան |
Թաղված | Արմավիր |
Պարգևներ |
Հուսիկ Սուրենի Հարությունյան (փետրվարի 23, 1945, Արմավիր - մայիսի 3, 2006, Ադլեր, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), հայ քաղաքական և ռազմական գործիչ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1967 թ. ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը «Մեքենաշինության տեխնոլոգիա. մետաղակտրիչ հաստոցներ և գործիքներ» մասնագիտությամբ[1][2]։

Հուսիկ Հարությունյանի հուշատախտակը Երևանի Դեմիրճյան փողոցում
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատել է Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1970 - 1973 թթ. - գլխավոր ճարտարագետ։
- 1973 - 1975 թթ. - ՀԼԿԵՄ Հոկտեմբերյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար։
- 1975 թ. - ՀԼԿԵՄ կենտրոնական կոմիտեի երկրորդ քարտուղար։
- 1979-1988 թթ. - աշխատել է ՀԽՍՀ ՊԱԿ-ում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ։
- 1988 - 1990 թթ. - ՀԽՍՀ Ներքին գործերի մինիստր։
- 1990 - 1992 թթ. - ՀՀ ՊԱԿ Նախագահ։
- 1992 - 1993 թթ. - ՀՀ Հարկային պետական տեսչության պետ։
- 1993-ից «Անդրնավթգազշին-Պրոմեթևս» ԲԸ վարչության նախագահի տեղակալ, վարչության նախագահ, վարչության նախագահի առաջին տեղակալ)։
1989 թ. շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1998 թ. շնորհվել է Բնական գիտությունների Ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոսի կոչում։
Զոհվել է 2006 թ. մայիսի 3-ին Երևան-Սոչի A-320 ինքնաթիռի աղետի ժամանակ[3]։
Նախորդող Հայկազ Շահինյան |
ՀՀ Ներքին գործերի մինիստր Հուսիկ Հարությունյան հունիս 1988—հունիս 1990 |
Հաջորդող Լևոն Գալստյան |
Նախորդող Վալերի Բադամյանց |
ՀՀ Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Հուսիկ Հարությունյան հունիս 1990—1992 |
Հաջորդող Վալերի Պողոսյան |
Նախորդող Սուրեն Սահակյան |
ՀՀ Հարկային պետական տեսչության պետ Հուսիկ Հարությունյան 1992—1993 |
Հաջորդող Սուրեն Սահակյան |
|
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «АРУТЮНЯН УСИК СУРЕНОВИЧ»
- ↑ «АРУТЮНЯН Усик Суренович»։ shieldandsword.mozohin.ru։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 19
- ↑ «ՆՐԱՆՔ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ ԷԻՆ» (հայերեն)։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 19
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |
Կատեգորիաներ:
- ԽՄԿԿ անդամներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Փետրվարի 23 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Արմավիր քաղաքում ծնվածներ
- Մայիսի 3 մահեր
- 2006 մահեր
- Սոչի քաղաքում մահացածներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Հոկտեմբերյան քաղաքում ծնվածներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Գեներալ-մայորներ
- Հայ ռազմական գործիչներ
- Հայ պետական գործիչներ