Jump to content

Գեորգի Բադամյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Բադամյանց
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 27, 1910(1910-10-27)
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանի օր նոյեմբեր 1988 (78 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
 
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Գեորգի (Գևորգ) Արտաշեսի Բադամյանց (հոկտեմբերի 27, 1910(1910-10-27), Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբեր 1988, Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՍՀՄ պետական անվտանգության մարմինների ավագ պաշտոնյա, ՀԽՍՀ ՊԱԿ նախագահ (1954-1972)[1], ՊԱԿ գեներալ-լեյտենանտ, Գերագույն խորհրդի պատգամավոր (1966-1974)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1910 թվականի հոկտեմբերի 27-ին, բանվորի ընտանիքում։ Հայրը եղել է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, ենթասպա, Սուրբ Գեորգի IV կարգի ասպետ։ 1927 թվականից Բադամյանցը եղել է էլեկտրիկի օգնական Շատուրսկայա էլեկտրակայանում, էլեկտրիկ՝ Մոսկվայի Կույբիշև անվան էլեկտրակայանում։ 1937 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը։ 1938 թվականից Մոսկվայում և Տոմսկում եղել է առանցքակալների գործարանների ցեխի վարիչ, 1944 թվականից՝ ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի Տոմսկի առանցքակալների մեքենաշինական ձեռնարկության կուսակցական կազմակերպիչը։

1948 թվականին անցել է ԽՍՀՄ ԿԳԲ բարձրագույն կուրսեր։ 1950-1952 թվականներին եղել է պետական անվտանգության մայոր, Լիտվայի պետական անվտանգության կոմիտեի IV (օպերատիվ-հետախուզական) վարչության պետ, «անտառային եղբայրների» լիկվիդացման մասնակից ու ղեկավարներից մեկը։ 1952-1953 թվականներին եղել է Լիտվայի պետական անվտանգության կոմիտեի V (գաղտնի-քաղաքական) բաժնի վարիչ, 1953-1954 թվականներին (մայիս)՝ Լիտվայի պետական անվտանգության կոմիտեի IV (գաղտնի-քաղաքական) վարչության պետ։ 1954 թվականին նշանակվել է ՀԽՍՀ պետական անվտանգության նախարար, 1958 թվականից՝ Հայաստանի ՊԱԿ նախագահ, գեներալ-մայոր, 1969 թվականից ԽՍՀՄ ՊԱԿ գեներալ-լեյտենանտ, 1972 թվականից՝ ԽՍՀՄ ԿԳԲ տեսչության բաժնի պետի տեղակալ։ 1975 թվականից անցել է թոշակի։

Եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի երկու գումարումների պատգամավոր։

Մահացել է Մոսկվայում[2][3]։

  • Որդի՝ Յուրի Բադամյանց (1938-2006)՝ ՖՍԲ պաշտոնաթող գնդապետ։
  • Որդի՝ Վալերի Բադամյանց (ծն. 1940), ԽՍՀՄ ՊԱԿ գեներալ-մայոր (1988), Հայաստանի ՊԱԿ նախագահ (1988-1991), հետագայում՝ գործարար։

Զինվորական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փոխգնդապետ,
  • գնդապետ (1954),
  • Գեներալ-մայոր (1958),
  • Գեներալ-լեյտենանտ (1969)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Нордман Э. Б. Штрихи к портретам: генерал КГБ рассказывает. ― Мн., БЕЛТА, 2004. с. 220 isbn 985-6302-40-4
  • Саркисян А. Е. Разведка и контрразведка: армянский след (Биографические очерки о разведчиках и контрразведчиках). — Ереван: «Амарас», 2005. С. 193
  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ., էջ 399։ ISBN 978-9939-53-105-2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀՀ ԱԱԾ։ Պատմություն։ Գեորգի Արտաշեսի Բադամյանց (1910-1988 թթ.)
  2. Бадамянц Георгий Арташесович // Депутаты Верховного Совета СССР. Седьмой созыв. — М.: Известия, 1966. — С. 40.
  3. Мзареулов В. «Георгий Арташесович Бадамянц». История отечественных спецслужб и правоохранительных органов. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]