Արգիշտի Քյարամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արգիշտի Քյարամյան
ArgishiKaramyan.jpg
Դրոշ
ՀՀ ԱԱԾ տնօրեն
Դրոշ
2020 հունիսի 8-ից - 2020 հոկտեմբերի 8
Դրոշ
ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն
Դրոշ
2020 մայիսի 5 - 2020 հունիսի 8
Դրոշ
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
Դրոշ
2020 մայիսի 4 - 2020 մայիսի 5
Դրոշ
ՀՀ ՊՎԾ պետի տեղակալ
Դրոշ
2019 մարտի 1 - 2020 մայիսի 4
 
Կրթություն՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ իրավաբան
Ծննդյան օր մայիսի 22, 1991(1991-05-22) (29 տարեկան)
Ծննդավայր Երանոս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Հայր Էլբեկ Քյարամյան

Արգիշտի Էլբեկի Քյարամյան (մայիսի 22, 1991(1991-05-22), Երանոս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ քաղաքական և պետական գործիչ, ՀՀ ՊՎԾ ղեկավարի նախկին տեղակալ (2019-2020), ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն (2020 թվականի հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ը):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում[1]: 2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013-2014, աշխատել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ, ապա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ:
  • 2016, աշխատել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազության դատախազ:
  • 2016-2018, աշխատել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության դատախազ:
  • 2018 հունիսի 8-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ:
  • 2018 հուլիսի 10-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության պետ:
  • 2019 փետրվարի 15-ից, աշխատել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ:
  • 2019 մարտի 1-ից, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:
  • 2019 ապրիլի 10-ից 2020 մայիսի 4՝ աշխատել է ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ՝ նշանակումից 5 օր անց սկսելով համատեղել պաշտոնը պետի՝ Դավիթ Սանասարյանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ:
  • 2020 մայիսի 4 - մայիսի 5՝ 1 օրով նշանակվել է ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ[2]։
  • 2020 մայիսի 5 - հունիսի 8՝ նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն[3]: Մեկ օրով ՔԿ նշանակումը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը անվանել է քաղաքական որոշում, որը կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակներում[4]։
  • 2020 հունիսի 8-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին պարգևատրվել է գերատեսչական մեդալով:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]