Jump to content

Հրայր Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրայր Միքայելյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Սեիթնազար Սեիդիի անվան թուրքմենական պետական ​​մանկավարժական ինստիտուտ և Արտաքին հետախուզության ակադեմիա
Մասնագիտություն՝ զորավար
Ծննդյան օր մայիսի 9, 1920(1920-05-09)
Ծննդավայր Հայաստան
Վախճանի օր 1995
Վախճանի վայր Երևան, Հայաստան
 
Պարգևներ
Հայրենական պատերազմի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Պետանվտանգության պատվավոր աշխատակից

Հրայր Հովհաննեսի Միքայելյան (մայիսի 9, 1920(1920-05-09), Հայաստան - 1995, Երևան, Հայաստան), խորհրդային և հայ ռազմական գործիչ, պետական անվտանգության գեներալ-մայոր, Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ (1975-1978)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայություն Կարմիր բանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թվականի մայիսի 9-ին Սյունիքի Տոլորս գյուղում (Սիսիանի տարածաշրջան) գյուղացու ընտանիքում։ 1931 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Աշխաբադ, 1938 թվականին ավարտել միջնակարգ դպրոցը և ընդունվել Աշխաբադի մանկավարժական ինստիտուտի գրական բաժինը, որն ավարտել է 1942 թվականին[1]։

Կարմիր բանակում 1942 թվականի մարտից կրտսեր լեյտենանտի կոչումով սովորել է Կենտրոնական Ասիայի ռազմական օկրուգի հետևակային դպրոցում։ 1943 թվականի հունիսից եղել է 24-րդ պահեստային բրիգադի 372-րդ պահեստային հրաձգային գնդի գնդացրային վաշտի հրամանատարի տեղակալ, 1943 թվականի հուլիսից՝ սպայական պահեստի 15-րդ առանձին գնդի 3-րդ վաշտի պահեստային սպա (լեյտենանտ), 1944 թվականի փետրվարից՝ 1-ին ուկրաինական ճակատի պահեստային սպաների 30-րդ առանձին գնդի հետախույզ[1]։

1944 թվականի մայիսից ծառայել է ՍՄԵՐՇ (ռուս.՝ «Смерть шпионам!») հակահետախուզությունում, 1-ին ուկրաինական ճակատում եղել է պահեստային ՈՒԿՐ ՍՄԵՐՇ-ում։ Պատերազմի ավարտին ստացել է ավագ լեյտենանտի կոչում։ Զբաղեցրել է հետևյալ պաշտոնները[1]՝

  • 60-րդ բանակի ՕԿՐ ՍՄԵՐՇ 4-րդ ջոկի հետախույզ (1944 թվականի դեկտեմբերից)
  • Կուբանի ռազմական շրջանի ՈՒԿՐ ՍՄԵՐՇ 2-րդ բաժնի հետախույզ (1945 թվականի օգոստոսից)
  • Սոչիի կայազորի ՕԿՐ ՍՄԵՐՇ- ՊԱՆ հետախույզ (1945 թվականի հոկտեմբերից)

Շարունակել է ծառայել ԽՍՀՄ ՊԱՆ-ում։ ԽՄԿԿ անդամ է եղել 1947 թվականից։ ԽՍՀՄ ՊԱՆ-ում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները[1]՝

  • Թուրքմենական ԽՍՀ պետանվտանգության նախարարության հետախույզ (1946 թվականի նոյեմբերից)
  • Նախարարին առընթեր տեսչության ավագ օպերլիազոր (1947 թվականի հունվարից)
  • 2-րդ բաժնի պետի տեղակալ (1949 թվականի հոկտեմբերից, ստացել է կապիտանի կոչում)
  • 2-րդ (հակահետախուզության) բաժնի 1-ին բաժնի պետ (1951 թվականի մարտից)

Տեղափոխություն ՊԱԿ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականի դեկտեմբերից մինչև 1954 թվականի հոկտեմբերն աշխատել է Ավստրիայում՝ որպես Միութենական վերահսկողական հանձնաժողովի խորհրդային մասի տեսչության ավագ տեսուչ[2]։ 1952 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Պետական անվտանգության նախարարության ռեզերվ՝ պետական անվտանգության մայորի կոչումով, մեկ տարի անց նրան ուղարկել են ՆԳՆ-ՊԱԿ-ի թիվ 101 դպրոցի վերապատրաստման դասընթացներին։ 1954 թվականի հուլիսին գործուղվել է ՀԽՍՀ ՊԱԿ, 1954 թվականի դեկտեմբերից՝ այնտեղի 1-ին բաժնի 2-րդ բաժանմունքի պետի տեղակալ։ 1959 թվականի փետրվարից մինչև 1963 թվականի մարտը եղել է արտասահմանյան գործուղման, 1960 թվականին ստացել է փոխգնդապետի, 1963 թվականին՝ գնդապետի կոչում։ ՀԽՍՀ ՊԱԿ-ում զբաղեցրել է հետևյալ պաշտոնները[1]՝

  • ՊԱԿ-ի 1-ին բաժնի պետ (1963 թվականի մարտ - 1973 թվականի մայիս)
  • Նախագահի տեղակալ (1973 մայիս-1975 նոյեմբեր)
  • Նախագահ (24 նոյեմբերի 1975-28 հունիսի 1978)

Միքայելյանին 1972 թվականից փորձել է պաշտոնանկ անել կոմիտեի նախագահին պաշտոնում իրեն հաջորդած իր անմիջական ղեկավար Արկադի Ռագոզինը, ով աշխատանքից ազատել էր Գեորգի Բադամյանցի կողմից նշանակված բազմաթիվ աշխատակիցների[2]։

ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին Միքայելյանը մասնակցել է ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության հետ կապված մի շարք սկանդալների հետաքննությանը, որի ժամանակ Երևանի «Արարատն» ու Կիևի «Դինամոն» պայքարում էին ոսկե մեդալների համար։ Պարզվել էր, որ կիևցիները պարտադրել էին իրենց հակառակորդներին որոշակի գումարի դիմաց «զիջել» խաղը, որպեսզի Արարատը չհասնի իրենց[2]։ Դոնեցկի «Շախտյորի» դեմ «Դինամոյի» խաղից հետո (սեպտեմբերի 29, Կիևը հաղթեց 2:1 հաշվով), պարզվել էր, որ խաղը պայմանավորված է եղել, Դոնեցկի ակումբի պաշտպան Վիկտոր Զվյագինցևը հիշում է, որ ԽՄԿԿ Դոնեցկի մարզկոմի առաջին քարտուղարն անձամբ էր կարգադրել, որ «Շախտյորը» խաղը զիջի «Դինամոյին»՝ չնայած թիմի մարզիչ Օլեգ Բազիլևիչի առարկություններին[3]։

Հրայր Միքայելյանը, ով անձամբ տեղեկացրել էր այդ մասին Նիկիտա Սիմոնյանին, կարգադրել էր թույլ չտալ, որ դինամոյականները կաշառեն Մոսկվայի բանակայիններին՝ նշելով, որ «Արարատի» համար կարևոր էր հաղթել և՛ ԽՍՀՄ գավաթի խաղարկության, և՛ առաջնության խաղերում[2]։ Արդյունքում հոկտեմբերի 7-ին կիևյան ակումբը հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էր, իսկ հայկական թիմը 11 մետրանոց հարվածաշարում պարտվել էր Մոսկվայի «Դինամոյին»։ Դիմակայության գագաթնակետը հոկտեմբերի 10-ի հանդիպումն էր, երբ «Արարատը», 0:1 հաշվով պարտվելով, 89-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը և լրացուցիչ ժամանակում հաղթանակ կորզեց, իսկ առաջնության արդյունքը դարձավ արարատցիների արժանի հաղթանակը[3]։

ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում «Արարատի» հաղթանակի կապակցությամբ բուռն տոնակատարություններ տեղի ունեցան ամբողջ Հայաստանում, սակայն դրանք մթագնեցին վիթխարի սկանդալով, Երևանում ինչ-որ մեկը սպիտակ ներկով ներկել էր Լենինի հուշարձանը՝ հուշարձանի ետնամասում գրելով 8 թիվը, որի տակ խաղացել էր երկու գոլի հեղինակ Լևոն Իշտոյանը[3]։ Միքայելյանը մասնակցել էր գործի քննությանը և ոչ միայն պարզել վանդալների անունները (կոշիկի ֆաբրիկայի տնօրեն Գարեգին Գյուզալյանի որդին Աշոտ Վարդանյանը և ճարտարապետ Երվանդ Արամյանի որդին՝ Վարդանը), այլև հայտնաբերել էր մի ընդհատակյա տոտալիզատորի, որտեղ խաղում էր Վարդանը։ Միքայելյանն ի վերջո խիստ նախազգուշացրել էր Գյուզալյանին՝ պահանջելով դուրս հանել որդուն սպառնալով, որ մերժելու դեպքում խարդախության փոստով գործ կհարուցի[2]։

Միքայելյանը մահացել է 1995 թվականի ապրիլին Երևանում[1]։

  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (1945),
  • Կարմիր աստղի երկու շքանշան (1945, 1967),
  • Կրծքանշան «Պետական անվտանգության պատվավոր սպա» (1964),
  • Յոթ մեդալ։
  • Կրտսեր լեյտենանտ (1942),
  • Լեյտենանտ (1943),
  • Ավագ լեյտենանտ (1945),
  • Կապիտան (1949),
  • Պետական անվտանգության մայոր (1952),
  • Փոխգնդապետ (1960),
  • Գնդապետ (1963),
  • Գեներալ-մայոր (1975)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ф.И.Раззаков. Константин Бесков: мафия в офсайде, или КГБ играет в футбол. — М.: Книжный мир, 2016.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • О.Б.Мозохин. «МИКАЕЛЯН Грайр Ованесович» (ռուսերեն). История отечественных спецслужб и правоохранительных органов. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.